Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 14 հերթական նիստի օրակարգը՝
- Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին։
- Գումար վերադարձնելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակի տարածքը վարձակալության տրամադրելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 167 որոշման հավելվածի թիվ 1 կետը ուժը կորցրած ճանաչելու։
- Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
- Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի Փյունիկ գյուղի ջրավազանի կառուցման համար հողատարածք հատկացնելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները հաստատելու մասին։
|