Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 14-ի N 81 որոշումը Դավիթ Արզասի Կարապետյանի դիմումը
1․Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոց, 68/27 հասցեում գտնվող բնակավայրերի, բնակելի կառուցապատման 0,002 հա / ծածկագիր՝ 07-045-0063-0119/ հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 90 /իննսուն/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Դավիթ Արզասի Կարապետյանին։
2․ Սահմանել տարեկան վարձավճար 7000 /յոթհազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։
3․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց թիվ 68/27 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: