Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի 37 –րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1358-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 2024 թվականի ապրիլի 04-ի N ՀՀ /26․2/9776-2024 գրությունը․ 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի մասհանումների ծախսման 2024 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։ 2․ ՈՒժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի « Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի մասհանումների ծախսման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 50 որոշումը։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |