Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը՝
Անդրանիկ Հակոբի Նազոյանին և Լուսինե Ֆելիքսի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 23122024-07-0035) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Սարալանջի փողոց, 8/2 հասցեում գտնվող 0․05 հա մակերեսով հողամասի և (սեփականության վկայական N 21112024-07-0150) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Սարալանջի փողոց, 8/3 հասցեում գտնվող 0․05 հա մակերեսով հողամասի միավորման հետևանքով առաջացած 0.1 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց, 8/2 հողամաս: