Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով,Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին թիվ 698-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով հիմք ընդունելով Էմիլ Ավագյանի և Ռիտա Կուրղինյանի համատեղ դիմումը, <<Գեոլենդ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխության, հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական լուծումների փոփոխության, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման համար, նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար՝
1.Էմիլ Վալերիի Ավագյանին և Ռիտա Սերգեյի Կուրղինյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող , մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք. Օրբելի եղբայրների փողոց 32/1 հասցեներում գտնվող ընդհանուր 0,15445 հա մակերեսով (Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի նոյեմբերի 20-ին տրված N 1010 որոշմամբ միավորված) հողամասի 0,14995 հա մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի հողերից փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2.Կատարել Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք. Օրբելի եղբայրների փողոց 32/1 հասցեում գտնվող 0,15445 հա մակերեսով հողամասի սահմանների և երկրաչափական պատկերի ուղղումը, հիմք ընդունել և հաստատել փաստացի օգտագործվող տարածքի չափագրման հիման վրա <<Գեոլենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված հատակագիծը
3. Նշված փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում և սույ որոշումը ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում, իրավունքի պետական գրանցում կատարելու համար: