Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները,ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին և հիմք ընդունելով <<ՄՈԴԵՐՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք․ Սարալանջի փողոց 20 հասցեում գտնվող, <<ՄՈԴԵՐՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, 07-005-0022-0546 կադաստրային ծածկագրով , 0․117 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերից փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի:
2․Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: