Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերով՝
1.Հասմիկ Կորյունի Հակոբյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Ծաղկաձոր համայնք, Վ. Հարությունյան փողոց թիվ 2/7 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 09112021-07-0068, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0025-0060) 0,009198 հա մակերեսով հատուկ պահպավնող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 129,53 քմ մակերեսով շինությանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 7/4 հասցեում գտնվող, 0,0045 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 08112021-07-0113, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0025-0105):
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 727 947 (յոթ հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ: