Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1․ Ծաղկաձոր համայնքին նվիրատվությամբ փոխանցված 2023 թվականի արտադրության <<ԲԵԼԱՌՈՒՍ 82,1>> մակնիշի անիվավոր տրակտոր 1,4 քարշակ դասի համալրող սարքերով և խոզանակ սարքավորում համալրված՝ կողային խոզանակով, ջրի բունկերով և առջևի ունիվերսալ ամրացումով համալրված տեխնիկան և համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենայի գազի բալոնները անժամկետ և անհատույց օգտագործման տրամադրել Ծաղկաձոր համայնքի <<Ծաղկաձորի կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի։
2․ Համայնքի ղեկավարի հետ կնքել տեխնիկայի և գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սորագրման պահից։ |