Այսօր: Շաբաթ, 14 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 791
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 օգոստոսի 2024 թվականի N 791

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով և հիմք ընդունելով «ԿԵՉԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի օգոստոսի 01-ի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 29-ի N 1/փ-218 եզրակացության և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի համար 103 որոշման հիմքով գրանցված  N 229072024-07-0107 սեփականության վկայականը՝

1. Կատարել ուղղում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 81 ճարտարապետահատակագծային առաջադրանքում և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել <<բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառացում>> բառակապակցությամբ:

2.Ճարտարապետահատակագծային առաջադրանքի «1» կետը ուղղել և շարադրել «բնակավայրերի բնակելի կառուցապատման համար» նախադասությամբ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner