Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Սուսաննա Ալբերտի Բաղդասարյանի դիմումը՝ 1. Սուսաննա Ալբերտի Բաղդասարյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Արտավազ գյուղում գտնվող /սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 2647346, կադաստրային ծածկագիր՝ 07-017-171-021/ 2,35 հա, մակերեսով գյուղատնտեսական վարելահողերի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Մեղրաձոր, Արտավազ գյուղում գտնվող /սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 13122019-07-0087, կադաստրային ծածկագիր՝ 07-017-0171-0079/, 1․16252 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ գյուղատնտեսական այլ հողատեսքերի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 148 221 (հարյուր քառասունութ հազար երկու հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ: |