Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 89 որոշումը, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը և Արտյոմ Գոգոլյանի դիմումը՝ 1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի, 68/6 շենքի, 7 հասցեում գտնվող բնակարանը անհատույց օտարել Արտյոմ Սամվելի Գոգոլյանին։ 2․Շենքի կառուցման (սպասարկման) նպատակով տրամադրված հողամասի և շենքի ընդհանուր օգտագործման տարածքի նկատմամբ սեփականատերը ունի համապատասխան բաժնեմասի սեփականության իրավունք։ |