Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով` 1. Սահմանել Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի 1-ի:
2. Սահմանել Ծաղկաձոր համայնքի տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի 2-ի:
3. Սահմանել 2022 թվականի ընթացքում Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3-ի:
4. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 31-ի <<Ծաղկաձոր համայնքում անշարժ գույքի հասցեավորման վճար սահմանելու մասին>> թիվ 33-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |