Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 15
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2023 թվականի N 15

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին  կետի  1-ին, 6-րդ, 7-րդ    ենթակետերով և հիմք ընդունելով  Սամսոն Արտաշեսի Գրիգորյանի դիմումը՝

1. Սամսոն Արտաշեսի Գրիգորյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրենց  ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող  Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, թիվ 102  հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0049/  0․05 հա   մակերեսով հատուկ պահպանվող հանգստի  համար  նախատեսված  հողամասին կից՝  Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, թիվ 100/1 հասցեում գտնվող  /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0152/ 0․02454 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար  նախատեսված հողամասը։

2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝   3 969 738 (երեք միլիոն ինը հարյուր վաթսունինը հազար յոթ հարյուր երեսուն ութ)  Հայաստանի Հանրապետության դրամ:

3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում։


Կողմ -9

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

Դեմ -1

ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner