Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով <<Կապիտալ Բիլդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Գունդակչյանի գրությունը ՝ 1. <<Կապիտալ Բիլդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Վ․Հարությունյան փողոց, 2/10 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0025-0095/ 1․2454հա մակերեսով բնակավայրերի, բնակելի և հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 9/5 հասցեում գտնվող 0․0167 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2701492 (երկու միլիոն յոթ հարյուր մեկ հազար չորս հարյուր իննսուներկու ) Հայաստանի Հանրապետության դրամ: |