Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին օրենքի» 27-րդ հոդվածի և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի կառուցվածքը՝ համաձայն հավելված 1: 2․Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն հավելված 2: 3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն և լրացում կատարելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ 4․ Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 01-ից։ |