Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին օրենքի» 27-րդ հոդվածի և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի կառուցվածքը՝ համաձայն հավելված 1: 2․Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն հավելված 2: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 01-ից։ |