Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Աղավնիկ Սերգեյի Կարաբաջակյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 04102024-07-0164) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Վ. Հարությունյան փողոց, 11/14-11/16-11/18 հասցեում գտնվող 0.1202 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0,0601 հա մակերեսով հողամասին (առանձնացվող մաս ) տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Ծաղկաձոր, Վ. Հարությունյան փողոց, 11/16 հողամաս, իսկ մնացած 0․0601 հա մակերեսով հողամասին (մնացորդային մաս ) հասցեն՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Ծաղկաձոր, Վ. Հարությունյան փողոց, 11/14 հողամաս: