Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20239PGWQ9 և հիմք ընդունելով Արմեն Սուրենի Թադևոսյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, գյուղ Մեղրաձոր 6 հասցեում գտնվող, Արմեն Սուրենի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ վկայականի համար՝ 2648191) 0,08291 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 78 քառ.մ․ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական շինությունը:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 221 832 ( երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր երեսունեկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002866 հաշվեհամարին:
|