Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Արշակ Ատոմի Մանասյանի դիմումը՝
1. Արշակ Ատոմի Մանասյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց 106 հողամաս հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0027/ 0․1 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Մ. Մկրտչյան 43 հասցեում գտնվող 0․013հա մակերեսով / կադաստարային ծածկագիր՝ 07-005-0020-0156/ համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող տարածքներ հանգստի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 102950 ( երկու միլիոն մեկ հարյուր երկու հազար ինը հարյուր հիսուն ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։