Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 221-Ն և համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 13-ի թիվ 04 որոշումները և Ծաղկաձոր համայնքի բնակիչ Արմեն Սերժիկի Մուշեղյանի դիմումը՝
Ծաղկաձոր համայնք, ք.Ծաղկաձոր,Խաչիկ Մուրադյան փողոց, շենք 5 բնակարան 32 հասցեի բնակիչ Արմեն Մուշեղյանին տրամադրել դրամական օգնություն 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ Ռիմա Լիպարիտի Մուրադյանի առողջական խնդիրները հոգալու նպատակով: