Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ՝ 1․ Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի << Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին>> թիվ 139 որոշումը։
2․ Վերադարձնել հողամասի վաճառքի համար 900125002122 հաշվեհամարին վճարված 7885350 (յոթ միլիոն ութ հարյուր ութսունհինգ հազար երեք հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը։ |