014 թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր: Խաղացանկում ընդգրկված մարզաձևերից երեքը՝ դահուկ, լեռնադահուկ և սնոուբորդ, նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում, իսկ հոկեյ մարզաձևը՝ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես տեղեկացնում են Համահայկականխաղերի համաշխարհային կոմիտեից, նախատեսվում է ավելի քան 18 պետությունների շուրջ 300 մարզիկների մասնակցություն: Համահայկական խաղերի գաղափարը Սփյուռքի երիտասարդությանը Հայաստան բերելն է, սպորտի միջոցով Հայաստանի մարզական կազմակերպությունների և Հայաստանի հետ կապելը: Համահայկական ձմեռային խաղերի կարգախոսն է «Միասնություն` սպորտով»: |