Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ և 10-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 54-րդ և 60-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 2/փ- 414 եզրակացությունը և Արտակ Վաչագանի Ավետիսյանի դիմումը
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, գյուղ Արտավազ գյուղ Փյունիկ 1-ին փողոց 1/4 հողամաս հասցեում գտնվող, Արտակ Վաչագանի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող էներգետիկայի, տրանպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, էներգետիկայի ՝ նպատակային և գործառնական նշանակության 0,11 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-017-0050-0008) հողամասը փոփոխել բնակավայրերի, հասարակական կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության : 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից |