Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 83
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 32 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

1.    Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման  հանձնաժողովների քանակական կազմը սահմանել ավագանու երեք անդամներից:
2.    Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմում ընդգրկել համայնքի ավագանու ներքոհիշյալ անդամներին`

1)Արթուր Հովակիմյան

2)Արմենուհի Առաքելյան

3) Արմեն Մանուկյան

3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 29-ի <<Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման  հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշելու մասին>> թիվ 32 որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner