20.12.24
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն ապահովում է պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրումը՝ «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Գրասենյակը նստավայրեր ունի հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքային բնակավայրերում, որոնք սպասարկում են նաև հարակից մյուս բնակավայրերը՝ Նաիրի համայնք, Եղվարդ քաղաք, Ե. Չարենցի փողոց, թիվ 39/1 ք.Աբովյան, Երիտասարդական փողոց, 5/3, 5/5/1 ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (համայնքապետարանի վարչական շենք, 2--րդ հարկ) ք. Չարենցավան, Խանջյան փողոց, 1 շենք, 3-րդ հարկ, 4-րդ սենյակ:
|
|
25.11.24
Տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:
|
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը այսօր հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքում գործող մարզամշակութային կենտրոնի, արվեստի դպրոցի, ՆՈՒՀ-երի տնօրենները և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Գարիկ Բադալյանը, ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Նարինե Խաչատրյանը և իրավաբանական, քարտուղարության,անձնակազմի կառավարման բաժնի պետ՝ Ռիմա Մանուկյանը:Նարեկ Հարությունյանը անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ կարևորեց պատասխանատու և սրտացավ մոտեցումը, որով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր աշխատակից՝ հորդորեց ջանք ու եռանդ չխնայել տարեվերջին բարձր ցուցանիշներ ապահովելու համար։Քննարկվեց առաջիկա տոներին կազմակերպվող ...
Մանրամասն |
|
21.11.24
Ընթացիկ լուսանկարներ Ծաղկաձոր քաղաքում իրականացվող քաղաքաշինական աշխատանքներից
|
Շարունակվում է Ծաղկաձոր քաղաքի սգո սրահի կառուցումը։ Այս պահին ընթանում են շենքի երեսպատման աշխատանքները։ Շարունակվում են Ծաղկաձոր քաղաքի լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները: Կատարվել է ընդհանուր աշխատանքի մոտ 80%-ը , աշխատանքները ընթանում են ըստ ժամանակացույցի։
|
|
10.11.24
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը ՝ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակի առթիվ
|
Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին, համայնքի ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին, վարչական շրջանների ղեկավարներին ու աշխատակիցներին, համայնքի բնակիչներին, համայնքի զարգացման գործի բոլոր նվիրյալներին` Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակի առթիվ: Մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք ՝ ի շահ համայնքի և բնակչության:
|
|
06.11.24
🎞️Ընթացիկ լուսանկարներ Ծաղկաձոր քաղաքում ընթացող քաղաքաշինական աշխատանքներից📸
|
Ընթացիկ լուսանկարներ Ծաղկաձոր քաղաքում ընթացող քաղաքաշինական աշխատանքներից Շարունակվում են Ծաղկաձոր քաղաքի լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները: Այս պահին աշխատանքները իրականացվում են՝ Ծաղկունյաց հրապարակ, Գ. Մագիստրոս փողոցներում:
|
|
04.11.24
Շնորհակալագիր հանձնվեց Ծաղկաձորի համայնքապետարանի սոցիալական ոլորտի աշխատակցին
|
Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը մեկն է` օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան լուծելու իր խնդիրները:Այսօր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը շնորհակալագիր հանձնեց Ծաղկաձորի համայնքապետարանի սոցիալական ոլորտի աշխատակից Մարգարիտ Ղազարյանին ՝ համայնքի խոցելի խմբերի հետ արդյունավետ գործունեության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքները պատշաճ կատարելու համար:Համայնքի ղեկավարը իր խոսքում շնորհավորեց բնագավառի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ , նշեց , որ անգնահատելի է սոցիալական աշխատողի դերակատարությունը՝ հասարակության խոցելի խմբերի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |