Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով․ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ծաղկաձոր համայնքի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնհատող համայնքային հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 14-ի N ակտը
1․Ծաղկաձոր համայնքի բյուջեի <<այլ նպաստեր>> 4729 հոդվածով նախատեսված ծախսերից տրամադրել դրամական օգնություն 400 000 (չորս հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ՝ Ծաղկաձոր համայնքի, Աղավնաձոր գյուղի 3-րդ փողոց, 6 հասցեի բնակիչ՝ Մեխակ Աղասու Մեխակյանին, 2024 թվականի մարտի 30-ին հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմը, տանիքում գտնվող անասնակերը և ջերմոցի ծածկը, որի հետևանքով կրել է մեծ վնասներ ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։