Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին․ 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին․ 3) «ԾԱՂԿԱՁՈՐ ՍԵՐՎԻՍ» համայնքային փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին․ 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 129 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 5) Ծաղկաձոր համայնքի ղեկավարի ծառայողական մեքենայի 2025 թվականի ընթացքում շահագործման համար տրամադրվող վառելիքի ամսական ծախս նախատեսելու մասին․ 6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թականի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը սահմանելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաստատելու մասին․ 7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի N 94 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 151 և N 152 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին․ 9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող մեքենան աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահամանելու մասին․ 10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին ․ 11) «ԹԵՂԵՆԻՍ-ԾԱՂԿԱՁՈՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպությանը դրամական օգնություն տրամադրելու մասին․ 12) Դրամական օգնություն տրամադրելու մասին․ 13) Գումար վերադարձնելու մասին․ 14) Համայնքային սեփականություն համարվող հողամասը առանց մրցութի կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին․ 15) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի N 99 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 16) « Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համայնքի կողմից լիազորված ներկայացուցչի թեկնածու առաջադրելու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |