Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով , <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով , <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> օրենքով և հիմք ընդունելով Շողիկ Ժորժիկի Արզումանյանի դիմումը `
1. Դադարեցնել Շողիկ Ժորժիկի Արզումանյանի կառուցապատման իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց 68/2 հարակից տարածք թիվ 2 հասցեում գտնվող (վկայական 2637696) 0,0020 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
2.Լուծել Մեղրաձորի գյուղական համայնքի և Շողիկ Ժորժիկի Արզումանյանի միջև <<համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին>> պայմանագիրը:
3.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղական համայնքի ղեկավարի 2011 թվականի փետրվարի 07-ի <<Շողիկ Ժորժիկի Արզումանյանին կառուցապատման իրավունքով հողատարածք հատկացնելու մասին>> թիվ 5 որոշումը։