Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի համար 867 որոշման կարգի 3-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Ալբերտ Քալանթարի Առաքելյանի դիմումը և «ՈՒՐԲԱՆ ՀԱՈՒՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր, Խ.Կեչառեցու փողոց թիվ 69/3 հասցեում գտնվող, 07-005-0008-0069 կադաստրային ծածկագրով հողամասը սեփականաշնորհվել է 0.0518 հա, որը Ալբերտ Քալանթարյանին պատկանող հողամասն է, որը փաստացի կազմում է 0.06333 հա /ծածկագիր՝ 07-005-0008-0069/, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալբերտ Քալանթարի Առաքելյանը տրամադրվող հողամասը և հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործվելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝
1. Ճանաչել Ալբերտ Քալանթարի Առաքելյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր, Խ.Կեչառեցու փողոց թիվ 69/3 հասցեում գտնվող, 07-005-0008-0069 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.0633 հա մակերեսով /տրամադրված 0.0518 հա/ բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի և դրա վրա կառուցված ընդհանուր 36,54 քառակուսի մետր մակերեսով բնակելի շինությունների նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրա կողմից 1980-ական թվականներից մինչև այսօր:
2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող «ՈՒՐԲԱՆ ՀԱՈՒՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3․ Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: