|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հունիսի 2025 թվականի N 577 |
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 748 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի հունիսի 23-ի № 01/05/05954-2025 գրությունը 1․ Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 18-ի « Ծաղկաձորի համայնքապետարանի համայնքային ծառայության մրցութային ևատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատելու և համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 10-ի N 440 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 748 որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2.Հանձնարարել աշխատակազմի քարտուղար՝ Գարիկ Բադալյանին` 20 օրյա ժամկետում հրավիրել համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգային նիստ: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(13.86 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|