Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով , «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով և հիմք ընդունելով Ծովինար Լադիկի Սարիբեկյանի դիմումը `
1. Դադարեցնել Ծովինար Լադիկի Սարիբեկյանի կառուցապատման իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց 68/28 հասցեում գտնվող (վկայական 21072025-07-0135) 0,002 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
2.Լուծել Մեղրաձորի գյուղական համայնքի և Գագիկ Վաչիկի Գևորգյանի միջև 08․06․2010 թվականին կնքված «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրը:
3.Դադարեցնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզի Մեղրաձոր գյուղական համայնքի սեփականության իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց 68/4 շենք հարակից տարածք 1 հասցեում գտնվող (վկայական 2616589 , կադաստրային ծածկագիր ՝ 07-045-0063-0019) 0,02 հա մակերեսով հողամասի նկատմամբ: