Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից 2024թվականի ապրիլի 10-ին հայտարարված «ԾՔ-ԳՀԽԱՇՁԲ-24/6» ծածկագրով ընթացակարգին «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայացրել է մասնակցության հայտ: Ընթացակարգի առաջին տեղ զբաղեցրած մասնակից «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը գնահատելիս գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել է անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ,մասնավորապես՝ «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 74.37 % մասնակցությամբ իրական շահառու հանդիսացող Գուրգեն Հակոբյանին փոխկապակցված անձը՝ Տաթևիկ Գուրգենի Հակոբյանը հանդիսանում է «ՄԱՌՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրական շահառու,իսկ տվյալ կազմակերպությունը 10.01.2023թ.- 10.01.2025թ. ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 04/05/17թ. N 526-Ն որոշմամբ հաստատված <<Գնումների գործընթացի կազմակերպման կարգի>> 67-րդ կետը,2024թվականի ապրիլի 18-ին հարցում է ներկայացրել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: 2024թվականի ապրիլի 22-ին գործակակության կողմից տրամադրվել են «ՀԱԶԱՐԱՇԵՆ» (ՀՎՀՀ՝ 01816381) և «ՄԱՌՔ» (ՀՎՀՀ՝ 01236957) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանից քաղվածքներ,որոնց համաձայն հաստատվել են վերը նշված հիմնավորումները: «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում...»: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Կարգ) 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:
Գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը գնահատվել է՝ անբավարար և մերժվել է, որի արդյունքում «ԾՔ-ԳՀԽԱՇՁԲ-24/6» ծածկագրով ընթացակարգը հայտարարվել է չկայացած՝ «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) պարբերությամբ և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝
1. «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 01816381) երկու տարի ժամկետով ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2.Սույն որոշման օրինակը ուղարկել «ՀԱԶԱՐԱՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ այն ստանալու պահից հաշված երեսուն օրացուցային օրվա ընթացքում: