Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 մարտի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> 2008 թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության օրենքով,ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Արմեն Սուրիկի Հովակիմյանի, Ասյա Արմենակի Մարգարյանի, Ռուզաննա Արմենի Հովակիմյանի և Արտակ Արմենի Հովակիմյանի համատեղ դիմումը և <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում  ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, հողամասում առկա շինությունների պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝


  1․Ճանաչել Արմեն Սուրիկի Հովակիմյանի (ծնված 16.04.1962թ), Ասյա Արմենակի Մարգարյանի (ծնված 01.08.1953թ), Ռուզաննա Արմենի Հովակիմյանի(ծնված 23.07.1983թ) և Արտակ Արմենի Հովակիմյանի (ծնված 06.06.1985թ)  սեփականության իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց թիվ 38 հասցեում գտնվող , մինչ 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և փաստացի առկա 0.15377 հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0008-0021/ և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը օրինական կառուցված բնակելի նշանակության 263,56 քմ ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք:

2.Հողամասի սահմանները որոշվում են լիցենզավորված որակավորող <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

3.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

4․ՈՒժը կորցրած ճանաչել  2025 թվականի փետրվարի 11-ի համայնքի ղեկավարի N 192 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner