Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով <<ԳԼՈՐԻԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը, Ծաղկաձոր համայնքի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին տրված համար 03 նախագծման թույլտվությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխության, հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական լուծումների փոփոխության, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար՝
1.<<ԳԼՈՐԻԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող , մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ե.Չարենցի փակուղի, թիվ 5/1 հասցեում գտնվող 0,6531 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
2. Նշված փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում :