Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 15 որոշումը , ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի ուսանողների դիմումները՝
2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում բարձր առաջադիմություն (միջին որակական գնահատականներ) ունեցող ուսանողներին՝ տրամադրել կրթաթոշակ ամսական 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ սեպտեմբեր ամսից մինչև դեկտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածի համար՝ համաձայն հավելվածի: