Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը՝
Գեորգիոս Սպիրիդոնի Եֆրեմիդիսին ժառանգությամբ անցած (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 2024 թվականի դեկտեմբերի 20-ին,ՀՀ, Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտար՝ Աշոտ Հովհաննեսի Գինոսյանի կողմից, գրանցված գրանցամատյանում N 4735,N 4736 ժառանգական գործ N 318 ), 0․085 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Հանքավան, 1-ին փողոց, 13/2 հողամաս։