Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արտեմ Վրեժի Խուդավերդյանի դիմումը և Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի N 5 արձանագրությունը
1. Թույլատրել հոգաբարձու Արտեմ Վրեժի Խուդավերդյանին գրավադրել իր խնամարկյալ, անչափահաս Արեն Արտյոմի Խուդավերդյանին (ծնված՝ 2010 թվականի հունվարի 13-ին) 1/3 մասնաբաժնով սեփականության իրավունքով պատկանող, ք. Երևան, Նոր Նորք, 9-րդ միկրոշրջան 24 շենք, 28 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական N04102024-01-0333, կադաստրային ծածկագիր 01-008-0304-0313-001-028):
2. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 09-ի «Հոգաբարձու Արտեմ Վրեժի Խուդավերդյանին ավտոտնակի օտարման թույլտվություն տալու մասին» N 1038 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։