Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների, որից՝ եկամուտների գծով` 1 089 000,0 հազար դրամ ծախսերի գծով՝ 3789 000,0 հազար դրամ դեֆիցիտը (պակասուրդը 2 700 000,0 հազարդրամ1) համայնքի բյուջեի եկամուտները`հավելված 1․ 2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` հավելված 2․ 3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հավելված 3․ 4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հավելված 4․ 5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հավելված 5․ 6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հավելված 6․ 2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ 1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, 2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 20 %-ը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնականհրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականիհունվարի 01-ից ծագած հարաբերությունների վրա։ |