Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 2 խումբ 2 դաս 1 (Քաղաքացիական պաշտպանություն) հոդված «4269» (Հատուկ նպատակային այլ նյութեր) «1000,0» թիվը փոխարինել «2000.0» թվով: 2) Բաժին 2 խումբ 2 դաս 1 (Քաղաքացիական պաշտպանություն) հոդված «5511» (Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերում) «246,5» թիվը փոխարինել «8000,0» թվով: 3) Բաժին 9 խումբ 2 դաս 2 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կառուցում) «10000,0» թիվը փոխարինել «2246,5» թվով: 4) Բաժին 11 խումբ 1 դաս 1 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «217815,5» թիվը փոխարինել «216815,5» թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|