ՂԵկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 14-ի թիվ 66 որոշումը և անհատ ձեռնարկատեր «Դավիթ Ղարիբյան Գրիշի» դիմումը՝ 1․ Թույլատրել՝ անհատ ձեռնարկատեր «Դավիթ Ղարիբյան Գրիշի» օգտագործել Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող արտաքին լուսավորության 37 (երեսունյոթ) հենասյուներ՝ գովազդային վահանակներ ամրացնելու և 40 (քառասուն) հենասյուներ՝ հաղորդալարեր անցկացնելու նպատակով, համայնքի կողմից սահմանված մատուցվող ծառայությունների վճարի դիմաց: 2․ Համայնքի ղեկավարին՝ անհատ ձեռնարկատեր «Դավիթ Ղարիբյան Գրիշի» հետ կնքել համապատասխան պայմանագիր։ |