|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2025 թվականի N 9 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 2 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին․ 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին․ 3) «ԾԱՂԿԱՁՈՐ ՍԵՐՎԻՍ» համայնքային փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին․ 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 129 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 5) Ծաղկաձոր համայնքի ղեկավարի ծառայողական մեքենայի 2025 թվականի ընթացքում շահագործման համար տրամադրվող վառելիքի ամսական ծախս նախատեսելու մասին․ 6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թականի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը սահմանելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաստատելու մասին․ 7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի N 94 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 151 և N 152 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին․ 9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող մեքենան աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին․ 10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին ․ 11) «ԹԵՂԵՆԻՍ-ԾԱՂԿԱՁՈՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպությանը դրամական օգնություն տրամադրելու մասին․ 12) Դրամական օգնություն տրամադրելու մասին․ 13) Գումար վերադարձնելու մասին․ 14) Համայնքային սեփականություն համարվող հողամասերը առանց մրցութի կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին․ 15) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի N 99 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 16) «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համայնքի կողմից լիազորված ներկայացուցչի թեկնածու առաջադրելու մասին․ 17) Ծաղկաձոր համայնքի կարիքների համար ձեռք բերվող աշխատանքները և տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունները հրատապ բաց մրցույթի ընթացակարգով անցկացնելու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -11 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|