2025թ. փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով /03․05․2024թ. Հ0-150-Ն/ և ՀՀ կառավարության 2023թ դեկտեմբերի 28-ի <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգի, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի նստավայրում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր
Օրբելի եղբայրների փող., 9 շենք) տեղի կունենա «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Գլխավոր մարզահամալիր թաղամաս թիվ 19/1 հասցեում նախատեսվող հյուրանոցային, սպորտի, հանգստի և ժամանցի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: