2025թ. մարտի 3-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (21.06.2014Թ. ՀՕ-110-Ն, փեփեխություններ՝ 03.05.2023թ.) և ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի նստավայրում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր Օրբելի եղբայրների փող., 9 շենք) տեղի կունենա «ՔԵՅՋԻԷՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Մ. Մկրտչյան փողոց թիվ 60 հասցեում նախատեսվող հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: