Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի  «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր  համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» N 157-Ն որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները․ 1)     Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող))  հոդված «4831» (Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ) «200,0»  թիվը  փոխարինել  «1900,0» թվով․ 2)     Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ)  հոդված «4891»(Պահուստային միջոցներ) «192457,8»  թիվը  փոխարինել  «190757,8» թվով: 
 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից  |