Ղ եկավարվելով Հողային օրենսգրքի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերի և 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 6-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով Էդուարդ Գագիկի Մելքոնյանի և Նարինե Գագիկի Մելիքյանի դիմումը՝ 1․Տալ համաձայնություն՝ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Խ․Կեչառեցու փողոց 14/2 հողամաս հասեում գտնվող՝ Էդուարդ Գագիկի Մելքոնյանի և Նարինե Գագիկի Մելիքյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի, բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության 0,0101 հա /ծածկագիր 07-005-0009-0140, վկայական 28022024-07-0219/ մակերեսով հողամասը համարժեք փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաք Պահլավունյաց փողոց 56/2 հողամաս հասցեում գտնվող 0,0101 հա / ծածկագիր 07-005-0009-0149, վկայական 29112024-07-0239/ մակերեսով բնակավայրերի, Բնակելի կառուցապատման գործառնական և նպատակային նշանակության հողամասի հետ՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և հողամասը միավորելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |