Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հուլիսի 2025 թ.

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի բ) ենթակետով , հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 14-ի  N 80 որոշումը ,հաշվի առնելով այն հանգամանքը ,որ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով և հիմք ընդունելով «ԱՐԱՏՏԱ ՀՈՏԵԼ ԸՆԴ ՌԵԶՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  դիմումը`

1Համայնքային սեփականություն հանդիսացող՝  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Անտառային 2-րդ թաղամաս, 4/22 հասցեում գտնվող  հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված 0,02345 հա (ծածկագիր 07-005-0026-0092) մակերեսով հողամասը  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով  50 /հիսուն/  տարի ժամկետով   օգտագործման տրամադրել «ԱՐԱՏՏԱ ՀՈՏԵԼ ԸՆԴ ՌԵԶՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ։ 
2․ Սահմանել  տարեկան վարձավճար 300 000 ( երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ , որը անհրաժեշտ է վճարել 900125002031 հաշվեհամարին։ 
3․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Անտառային 2-րդ թաղամաս, 4/22 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին: 
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռիմա Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner