Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 48․1-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետովՙ հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը , Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 08-ի թիվ 67 որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 02 արձանագրությունը`
-
Լուսինե Գևորգի Բեգոյանին կառուցապատման իրավունքով 90 տարի ժամկետով տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 08042024-07-0172, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0965), համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր քաղաք, Խաչիկ Մուրադյան փողոց 5/13 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին դասվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0,00453 հա մակերեսով հողամասը 40 000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր քաղաք, Խաչիկ Մուրադյան փողոց 5/13 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 86 000 (ութսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր քաղաք, Խաչիկ Մուրադյան փողոց 5/13 հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 3 000 (երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002049 հաշվեհամարին:
-
Լուսինե Գևորգի Բեգոյանի հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:
|