Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2024 թ.

2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՄԼ-2 ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 48․1-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետովՙ հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը , Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 08-ի թիվ 67 որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 02 արձանագրությունը`

  1. Լուսինե Գևորգի Բեգոյանին կառուցապատման իրավունքով 90 տարի ժամկետով տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության  իրավունքի  գրանցման վկայական  N 08042024-07-0172, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0965), համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր քաղաք, Խաչիկ Մուրադյան փողոց 5/13 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին դասվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0,00453 հա մակերեսով հողամասը 40 000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով:
  2. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր քաղաք, Խաչիկ Մուրադյան փողոց 5/13 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
  3. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր քաղաք, Խաչիկ Մուրադյան փողոց 5/13 հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 3 000 (երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002049 հաշվեհամարին:
  4. Լուսինե Գևորգի Բեգոյանի հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Բաբախանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner