Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի, 1-ին և 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 14 հոկտեմբերի 2025 թվականի թիվ 109 որոշումը . հիմք ընդունելով Էդգար Վազգենի Նիկողոսյանի կողմից լիազորված անձ Վազգեն Սարգսի Նիկողոսյանի դիմումը՝ , ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝
1. Էդգար Վազգենի Նիկողոսյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամաս 3-րդ փողոց 25 հասցեում գտնվող , 0,055 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0050, վկայական N 10062022-07-0077) մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամաս 3-րդ փողոց 25/2 հասցեում գտնվող 0,00578 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0227), hողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման ՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով` 607 698 ՝ ( վեց հարյուր յոթ հազար վեց հարյուր իննսունութ )Հայաստանի Հանրապետության դրամով , որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին:
2. Էդգար Վազգենի Նիկողոսյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:
3. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամաս 3-րդ փողոց 25/2 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 56 000 (հիսունվեց հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին :