Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի « Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի « Քաղաքաշինության մասին» օրենքի 143 –րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածի 1-ի 54-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-13 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի օգոստոսի 14-ի N 01/03․1/05641-2024 գրությունը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը՝ համաձայն հավելվածի։ 2․ Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ընդգրկել տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի իրականացման միջոցառումներն՝ ըստ առաջնահերթության, հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման մատյանում, հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում։ 3․ Սահմանել, որ տարածական պլանավորման փատաթղթերի նախագծով սահմանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով նախատեսված զարգացման միջոցառումների առաջնահերթության։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |